Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

13 ապր 2021 15:26

Բա կարող է մի հատ էլ գանք ու չոքե՞նք դեմներդ.Փաշինյանն արդեն հաթաթայով ու մատ թափ տալով է խոսում մեզ հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ժամեր տեւած հանդիպումից՝ անհետ կորած զինծառայողների հարազատները նախօրեին դժգոհ էին դուրս եկել։ Իրենց հարցերին այդպես էլ հստակ պատասխան չէին տվել, բայց ավելի շատ ծնողներին վրդովվեցրել է իրենց հանդեպ վերաբերմունքը։ Ի՞նչ է կատարվել ներսում, NEWS–ին հանդիպումից մանրամասներ է պատմել անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ բացի Փաշինյանից հանդիպմանը մասնակցել են նաեւ աշխատակազմի ղեկավար, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու գործող նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հանդիպումը լարված մթնոլորտում է անցել, ծնողների եւ Թորոսյանի, ապա նաեւ՝ Փաշինյանի միջեւ սուր խոսակցություն է եղել, Փաշինյանը պաշտպանել է իր թիմակցին ու նույնիսկ մատ թափ տվել անհետ կորածների հարազատների վրա։

«Արսեն Թորոսյանը սկսեց հիմար– հիմար խոսել, մեր ծնողներից մեկն ասաց, որ սուտ է խոսում, չի կարող նման բան լինել, դուք չեք տիրապետում ոչ մի բանի, դուք ոչ մի ինֆորմացիա չունեք, կամ էլ ունենք, դիտմամբ խեղաթյուրում եք եւ ամեն ինչ խառնում իրար։ Փաշինյանն ասաց՝ դե հլը փորձի ու կտեսնես։ Արդեն հաթաթայով է խոսում մեզ հետ, մատ թափ տալով է արդեն ծնողի հետ խոսում։ Թորոսյանի հետ միջադեպին,  ճիշտ է վիրավորական խոսքեր էլ է հնչել, բայց ես ասել եմ՝ այսօր ծնողին ոչ մեկ ոչ մի հարցում չմեղադրի, բոլորդ էլ հասկացեք, որ այդ մարդիկ իրենց երեխաներից 6 ամիս է՝ լուր չունեն, ձայները չեն լսել, չգիտեն ուր են եւ  ինչ պայմաններում։ Էդ մարդիկ  կարող են  հունից դուրս գալ եւ վիրավորական խոսք էլ ասել,  բայց դա չի նշանակում, որ պետք է ունքերները կիտեն, մեր վրա գոռան, վռոձի՝ չհամարձակվեք վիարվորեք, բա ինչ պիտի անենք, բա կարող է մի հատ էլ գանք ու չոքենք դեմներդ, ու ներողություն խնդրենք»,– պատմեզ Ղուկասյանը։

Վարչապետի հետ հանդիպման ընթացքում իրենց հարցերի պատասխանները չստանալով՝ ծնողների մասը որոշել էր հանդիպումից հետո մնալ Կառավարության շենքում։ Սակայն ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո համաձայնել էին լքել ն շենքը։ Արմեն Աբազյանը հավաստիացրել է, որ զինծառայողներից տեւական ժամանակ լուր չունեցող հարազատներին կընդունի առանձին խմբերով։

«Արմեն Աբազյանն անձամբ է զբաղվում գերիների վերադարձի բանակցություններով։ Ասաց՝ կհանդիպենք, ես ձեզ մանրակրկիտ կներկայացնեմ իրավիճակը, դուք կհասկանաք ինչն ինչոց է։ Ասաց՝ դուք կարող եք այստեղ ամիսներով մնալ, բայց դրանով հարցին լուծում չեք տա, միայն ձեզ կվնասեք։ Ասաց՝ ես ինքնակամ եմ վերցրել այս պատասխանատվությունը, ինձ ոչ մեկ չի հրահանգավորել, ու շատ լավ հասկանում եմ՝ ինչի տակ եմ մտնում։ Ու ասաց, որ ես ամեն ինչ անելու եմ, որ մինչեւ վերջին հայ գերին վերադառնա տուն»,– պատմեց անհետ կորածի հարազատը։

Հանդիպումից հետո ծնողները վերջնականապես համոզվել են, որ վարչապետն ուղղակի անկարող է լուծել իրենց խնդիրը, նրանք հույս ունեն, որ գուցե ԱԱԾ տնօրենը կարողանա օգտակար լինել։

«Աբազյանը շատ ավելի կիրթ ու ճիշտ ձեւով է ամեն ինչին մոտենում, քան վարչապետը։ Նա արդեն ոչ մի բանի չի տիրապետում։ Մենք սկի Փաշինյան չունենք էլ, որ հույս ունենանք։ Երկրի ամենագլխավոր խնդրի լուծումը չի կարողանում տալ։ Չնայած, ինքն ասում էր, որ գերիների հացով զվաղվում է ԱԱԾ–ն, Քննչական կոմիտեն ու ինքը, բայց այսօր ինքը ամբողջ բեռը գցել է ԱԱԾ–ի մեջքին եւ զբաղված է իր նախընտրական քարոզարշավով եւ այլն։ Ինքը բացարձակ ոչ մի բան չի անում եւ երեւի չի էլ պատրաստվում անել։ ՊՆ–ի դիմաց ակցիաներից հետո, ես եկա համոզմունքի, որ ՊՆ–ն եւ  Կառավարությունը թքած ունեն թե՛ մեր վրա, թե մեր զոհվածների, թե՛ մեր երեխաների վրա, թե՛ մեր գերեվարվածների վրա։ Վերջին շրջանում մենք արհամարհված ենք զգում մեզ»,– ասաց Արսեն Ղուկասյանը։

Նշենք, որ Արսեն Ղուկասյանը եղբորորդուց ուղիղ 6 ամիս է՝ որեւէ լուր չունի։ Հոկտեմբերի 7–ին եղել է նրա մոտ՝ Հադրութում, իսկ 3 օր անց, զանգել ու ասել է, որ շրջափակման մեջ է ընկել, ինչից հետո Ղուկասյանը գնացել է Հադրութ, բայց չի կարողացել մտնել, որովհետեւ այն արդեն թշնամու վերահսկողության տակ է եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր