Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

15 ապր 2021 10:57

Նոր մանրամասներ՝ Երևանում թիվ 54 երթուղու ГАЗель-ի մեջ տեղի ունեցած սպանությունից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչակսն կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ ապրիլի 14-ին, Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ սպանվածի և  սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ սպանվածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանն էր: Նրան դանակի  3 հարվածով սպանելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից փնտրվում է Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ սպանվածը ամիսներ առաջ է Ավստրիայից վերադարձել Հայաստան: 


Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 14-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։ 


Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել էր նաև ոստիկանության կենտորանական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 


Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել էին տղամարդու դի։ 


Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել էր ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել էր։


Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ 


Փաստի առթիվ Ս. Հարությունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ։ 


Խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 


Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Կենտրոն վարչական շրջանի դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր