ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը          Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ       Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»    

19 ապր 2021 15:42

Կարող են անչափ ցավոտ լինել ժողովրդի համար.Ի՞նչ է սպասվում վարկ վերցրած քաղաքացիներին

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք վարկերի տակ գտնվող քաղաքացիների մասին բազմիցս խոսել ենք։

Օրեր առաջ խնդրին կրկին անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ խնդիրը դուրս է գալիս վերահսկողությունից։

Այս պահին մեր երկրում կա 650 հազար ընտանիք և 1 միլիոն 700 հազար վարկառու։

Այսինքն՝ ընտանիքներ կան, որոնք 2-3 բանկերում վարկեր ունեն։

Հաշվի առնելով բանկերի կողմից կիրառվող տոկոսադրույքները, որոնք համահունչ չեն քաղաքացիների անգամ միջին եկամուտների հետ, ապա դժվար չէ պատկերացնել, թե վարկ վերցրած ընտանիքներին ինչպիսի դաժան ընթացակարգ է սպասվում, եթե չկարողանան ճիշտ ժամանակին մարել ճարահատյալ վերցված վարկերը` գործազրկությունից մինչև ունեզրկում։

Այս խնդիրն ունակ է հիմնովին ջախջախել երկրի մանր ու միջին բիզնեսը։

Մեր երկրի տնտեսական կայունության հիմքը պետք է դառնա հենց փոքր ու միջին բիզնեսը (ինչպես բոլոր զարգացած կամ զարգացող երկրներում):

Թվում է, թե խնդիրը երկար ժամանակ է կա, ու ադապտացվել ենք, սակայն տնտեսագիտությունն ունի իր կանոնները, որի հետևանքները կարող են անչափ ցավոտ լինել ժողովրդի համար։

Ժամանակակից երկրների բազում օրինակներ կան (Վիետնամ, Սինգապուր, Մալազիա), թե ինչպես է հնարավոր պրոֆեսիոնալ թիմով վերլուծել, գրագետ կանխատեսումներ անել ու տնտեսությունը դուրս բերել ճահճից, իսկ հետո բնական է զարգացնել ու հզորացնել պետությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր