Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

20 ապր 2021 15:40

Քոսն ու կորոնան միաժամանակ ներթափանցել են ծերատուն, ինչու են լռում

Ապրիլի 1-ից Երևանի թիվ 1 ծերատունը կորցրել է անդորրը, այստեղ բնակվող 203 շահառուները գրեթե նույնքան սպասարկող անձնակազմի հետ միասին հայտնվել են սոսկալի վիճակում: Փոխվել է տնօրենը, ու նոր իր հետ բարեփոխում ներմուծելու փոխարեն կծիկներով պրոբլեմներ է բերել։ 5 օր է՝ կորոնավիրուսը քոս մաշկային հիվանդության հետ  ներթափանցել է հաստատություն, արդեն իսկ մի քանի հոսպիտալացված շահառուներ կան, վարակով մեկուսացվածներ կան նաև ներսում:

Բայց այս մասին լուռ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նախարար Մեսրոպ Առաքելյանը ծածկադմփոց անելու սովորույթ ունի: Ավելին, նա միակ նախարարն է, որ երբեք ոտք չի դրել ծերատուն, բայց օրենքով համարվում է նրանց կյանքի որակի ու անվտանգության թիվ 1 պատսխանատու պաշտոնյան:

Ի դեպ, նախարար Առաքելյանը մի առանձնահատկություն էլ ունի․ նա խզել է կապը իր և  ծերատան շահառուների միջև, և այդ ոճը որդեգրել է այն պահից սկսած, երբ որոշեց, որ նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից չէ ու փոխկապակցաված չէ իր հետ, հետևաբար կարելի է նրան անպիտան համարել, ու թույլ չտալ, որ շարունակի ծառայել համակարգին: Նշենք, Վահան Զուրաբյանը պաշտոնանկ արվեց պայմանագրի ժամկետն ավարտելու հնարովի հիմքով, և խիստ կասկածելի հանգամանքներում նրա պաշտոնանկությունից առաջ Մեսրոպ Առաքելյանի սենյակում հայտնվեց Կեոլյա Մարգարյանը և առանց մրցույթի նշակվեց Թիվ 1 ծերատան տնօրեն: Մամուլում գրվեց, իհարկե, այս նշանակման իրական պատճառների մասին առ այն, որ այս նշանակումը ֆորմալ բնույթ է կրում ու կլինի կարճաժամկետ, քանի որ Կառվարությունը ստվերային պայմանավորվածություններ ունի՝ միավորել Նորքի և Թիվ 1 ծերատները և Նորքի տարածքը հանել վաճառքի, իսկ Կոլյա Մարգարյանի դերակատարումն այդ պլաններում գույքի օտարմանը լուռ օգնելը պետք է լիներ:

Հիշեցնենք, սկզբում Կոլյկա Մարգարյանի մուտքը Թիվ 1 ծերատուն նշանավորվեց աղմկոտ ակցիաներով, նրան ընդդիմանում էին բոլոր շահառուները, իսկ սպասարկող աշխատակազմը  բոյկոտով դիմավորեց նրան․ առաջին օրը նրա սեղանին միանգամից 20 ազատման դիմում դրվեց: Հետո այս տարածք արգելափակվեց լրագրողներիս մուտքը, մեզ հաջողվեց ծերատան շահառուների ահազանգերին արձագանքել 5-6 օր, դրանից հետո մեր առջև ապօրինաբար փակվեցին ծերատան դռները, նորանշանակ տնօրենի խոսքով՝ նոր տնօրենի ադապտացվելու համար: Բայց ահա 20 օր անց շատ ավելի ծանր է վիճակը, 10 օրում 3 անգամ ազատման դիմում գրած նորանշանակ տնօրեն կոլյա Մարգարյանը, պարզվում է, փոխել է սննդակարգը, այլևս առավոտյան նախաճաշը, կեսօրի ճաշն ու ընթրիքը դարձել են զուտ մակարոնային ու անվիտամին սնունդ, օրեր շարունակ ուշանում է առավոտվա հացը, ինչու՞… պատսխանը չկա, մատակարարների հետ կանոնավոր աշխատել կարծես չի հաջողվում: Եվ այս վիճակից չափազանց ծանրացել է հատկապես շաքարային դիաբետով հիվանդաների վիճակը, նրանք պարբերաբար ահազանգում են Yerevan.Today-ին, մեր աջակցոթյունն են ակնկալում, ասում են՝ վերադաս օղակի հետ կապը խզված է, իրենց նորանշանակ տնօրենն արգելել է անգամ լրագրողներին ահազանգել: Մի խոսքով՝ ներսում գերլարված մթոլորտ է, իսկ խնդիրներից աչք չեն բացում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր