Սուր բանավեճ ադրբեջանցիների հետ.ԵԽԽՎ-ում Սեյիդովին չհաջողվեց վիժեցնել Մ. Մելքումյանին ձայն տալու իրավունքը

Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկման ժամանակ սուր բանավեճ տեղի ունեցավ ադրբեջանցիների և Միքայել Մելքումյանի միջև, ընդհուպ մինչև որ հարցին միջամտեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ ասելով, որ Հայաստանը շահագրգիռ կողմ է, չպետք է խմբի անունից խոսի, այն էլ՝ հարց ուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, ում անելիքները շատ են այս ոլորտում։
Այդուհանդերձ Մ. Մելքումյանին հաջողվեց ստիպել բոլորին և համոզել, նրա կողմից փաստարկներ ներկայացվեցին, որ այդ կոնֆլիկտները միայն մի տարածաշրջանում չեն,այլ ամենուր են, և խմբի անդամները միաձայն ձայնը տվեցին Մ. Մելքումյանին։
Այսպիսով, չնայած խմբում թվային գերակշռությանը, Սամադ Սեյիդովին չհաջողվեց վիժեցնել Մ. Մելքումյանին ձայն տալու իրավունքը։ Եվ այսօր նա հարց կուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին»: