Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

22 ապր 2021 10:16

ՌԴ -ն անհանգստացած է Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով, շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու».«Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։ Մեզ ասացին, որ նրան պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Արցախի նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:




Մեր աղբյուրներն ասացին, որ Ա․ Հարությունյանը կաշկանդված է, քանի որ ֆինանսական կախվածության մեջ է ՀՀ իշխանություններից։ Խոսքը հատկապես բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է: ԱՀ նախագահի՝ Մոսկվա մեկնելու լուրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նրա մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։ Նա նշեց․ «Այս պահին ասելիք չունեմ»։ Փորձեցինք հստակեցնել՝ հերքո՞ւմ է, որ մեկնել է, թե՞ հաստատում։ Ասաց․ «Մեկնաբանելու կարիք չկա», ըստ էության հաստատելով այցի փաստը։ Գաղտնի՞ այց է, որ չեք մեկնաբանում, կրկնեց՝ այս պահին որեւէ բան չեմ մեկնաբանում»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր