Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր          Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան       Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց    

23 ապր 2021 10:17

Հաճելին օգտակարի հետ.Մինչդեռ Արցախի նախագահը Մոսկվայում պատրաստվում է տուն գնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կնոջ հետ մասնավոր այցով գտնվում է Մոսկվայում: Նախօրեին մենք գրել էինք, թե տեղեկություն ունենք, որ նրան շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ ենթարկվելու վարքագծով և փորձելու են «խելքի բերել»։


Երեկ տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը որոշել է «հաճելին օգտակարի հետ զուգակցել». մեր աղբյուրները հաղորդում են, որ Արցախի նախագահը Մոսկվայում պատրաստվում է տուն գնել: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին հարց ուղղեցինք, նա ասաց․ «Արցախի նախագահականը նման ինֆորմացիայի չի տիրապետում»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր