Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

22 ապր 2021 10:31

Անհապաղ Հայաստանը պաշտոնապես պիտի դիմի ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին, քանի որ կա ուղիղ պատերազմի և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Այո՛, Ալիևի հայտարարությունները պատերազմի սպառնալիք են», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, թե ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին և ՌԴ առանձին, քանի որ սա սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականությանը: Ինչպես հայտնի է, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ Ալիևը նշել է. «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»: Եվ, ահա, ռուսաստանցի փորձագետն այստեղ վտանգ է տեսնում՝ ասելով, թե պաշտոնապես դիմելու պարագայում համապատասխան արձագանք կլինի:

«Հայաստանը պետք է ձևակերպի իր ասելիքը և դիմի, քանի որ սա ուղիղ պատերազմի և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք է: Այս կոնտեքստում ցանկացած հայտարարություն, որ, օրինակ, Ռուսաստանը տվել է վատ «Իսկանդեր» կամ ինքնաթիռները չի ապահովել համապատասխան սարքավորումներով, պետք է ամենաքիչը ժամանակավոր չանել: Քանի որ որքան այդպիսի հայտարարություններ լինեն, այնքան քիչ կլինի Հայաստանի հանդեպ վստահությունը», – նշեց նա: Կոլերովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի պարտավորություններն առաջանում են միայն անդամ երկրի կողմից պաշտոնական խնդրանք և դիմումի պարագայում: «Այդպես նաև ՀԱՊկ-ից դուրս ՌԴ-ի պարտավորությունները իրականացնելու համար ևս պետք է ուղիղ, բաց տեքստով ասել այդ մասին: Ոչ ոք Հայաստանի փոխարեն նրա խնդիրները չի լուծի: Իսկ դիմելու դեպքում ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ստիպված կլինեն արձագանքել համապատասխան իրենց պարտավորությունների: Լռել չի ստացվի», – հավելեց նա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր