Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

22 ապր 2021 11:22

2 փաստաթուղթ՝Բայդենի աշխատասեղանին, ո՞րը կնախընտրի.Երբևէ որևէ նախագահ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը

Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել: Երկուսն էլ ապրիլքսանչորսյան ուղերձի նախագծեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։


«Մեկը «Ցեղասպանություն» եզրույթով՝ մյուսն առանց դրա: Որպես կանոն դրանք պատրաստվում են ԱՄՆ Անվտանգության խորհրդի և Պետդեպի կողմից:


Այն փաստաթուղթը, որը պարունակում է «Ցեղասպանություն» եզրույթը, հայ համայնքի բացառիկ աշխատանքի արդյունք է: Մյուսը, որում բառը չկա, ձևավորվել է թուրքական լոբբինգի արդյունքում: Նման լոբբինգի համար հիմք են ծառայել նաև Հայաստանի իշխանությունների թրքահաճո հայտարարությունները՝ ԱԽՔ, ԱԺ փոխխոսնակ, Մակունց ձևաչափով: Այս հայտարարությունները Անկարան ներկայացրել է՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթաց, որին կխանգարի ճանաչման փաստը: Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները նույն գծի մեջ են:


Ի դեպ կա նաև երրորդ փաստաթուղթը, որը շրջանառության մեջ է դրվել գիտահետազոտական շրջանակների կողմից դեռևս Թրամփի օրոք: Այս փաստաթղթում ԱՄՆ նախագահը հղում է տալիս Ռեյգանի հայտարարությանը և Կոնգրեսի 2 պալատների բանաձևերին, սակայն իր անունից չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը: Վստահ չեմ, որ այս փաստաթուղթը հասել է Սպիտակ Տուն:


Հ.Գ. Երբևէ որևէ նախագահ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը: Երբևէ»,-գրել է Սուրեն Սարգսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր