Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

23 ապր 2021 16:19

Տեսանյութ.Տեղի ունեցավ «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հողօրհնության արարողությունը

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցավ «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնի հողի օրհնության արարողությունը։ Բացվեցին ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի և Արցախյան վերջին պատերազմի նահատակ Վարդան Ամալյանի անվամբ հուշատախտակները։ 

Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ նախագծի առաջին շենքի հիմնարկեք կատարվեց, իսկ պուրակում՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների կատարվեց ծառատունկ։ 

Միջոցառմանը ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոսքսը:

Հավելենք, որ այս ազգանվեր գաղափարի՝ «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակը Սուրեն Արեենցն է։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր