Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

26 ապր 2021 16:42

Գործ արեք...«Պարալիզացված է նաև Կոմիտասը»

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մյասնիկյան պողոտայի անոռուգլուխ ու անորակ կարկատանային վերանորոգման աշխատանքների պատճառով կիսափակ կազմակերպված երթևեկության պարագայում բեռնատարների «տունդարձի» (դեպի Վրաստան) ճանապարհը ստիպված անցնում է Ազատության պողոտայով։ Պարալիզացված է նաև Կոմիտասը և այլ վերև բարձրացողները։ Ավելի ոչ կենտրոնական պողոտաների ասֆալտապատման աշխատանքների պատճառով այս կամ այն փողոցի փակումն ավելի փնթի ձևով է արվում։ Օրինակ՝ եթե Ծաղկի փողոց մտար, լիքը շրջանցիկներ կան թե՛ դեպի Աճառյան, և թե՛ դեպի Մալյան, բայց չէ, պիտի հենց էդ շրջանցիկի դեմից ինքնագլուխ փակեն ու ժամերով պեռերիվ անեն։


Փողոցի երթևեկությունը փակելու բացառիկ իրավունքի մասին հարցումով ՃՈ-Քաղաքապետարան Պինգ պոնգից հոգնեցի։ Տղե՛րք, իմ ընկերներ ջան, հասկանում եմ, որ արդեն Ձեր ոտներին չի, «Հեսա Պարեկ ա դառնալու», բայց էս քաղաքը որբի գլուխ չի՝ ոնց ուզենք սափրենք, եկեք հին սերն ու հարգանքը վերադարձնենք։ Գործ արեք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր