Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 ապր 2021 17:39

Քիմ Քարդաշյանը սիրավեպ է սկսել CNN-ի լրագրողի հետ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո սկսել է հանդիպել մեկ այլ տղամարդու հետ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ 40-ամյա Քիմ Քարդաշյանը սիրավեպ է սկսել CNN-ի լրագրող 52-ամյա Վան Ջոնսի հետ։ Առայժմ հայտնի չէ, թե որքան լուրջ են նրանց հարաբերությունները, բայց զույգին շատ են տեսնում տարբեր վայրերում։
Հայտնի է, որ Ջոնսը Քիմի մտերիմ ընկերներից է, նա օգնել է Քարդաշյանին իրավաբանի մասնագիտություն ստանալու հարցում։
Twitter-ի մի շարք օգտատերեր Քարդաշյանին մեղադրել են «իր իրավաբանական կարիերան առաջ մղելու համար Ջոնսին օգտագործելու համար»։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը ամուսնացած է եղել երեք անգամ, վերջին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, նա բաժանվել է այս տարվա փետրվարին։ Նրանք չորս երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։

Իսկ Վան Ջոնսը 14 տարի է ապրել կնոջ՝ Ջանա Քորթերի հետ, նրանք բաժանվել են 2019-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր