Տեսանյութ.Հիմնադրվել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը

«Պատերազմից հետո հասկացանք, որ նույնիսկ այս պայմաններում մեր հասարակության մի զգալի մասը չի զգում վտանգը: Մենք կարող ենք արձանագրել, որ գտնվում ենք ընդհանուր թմբիրի մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ պարզաբանելով, որ իրենց նպատակն է լինելու արթնացնել հայ ժողովրդին:
Նորաստեղծ կուսակցության նպատակներից է՝ քրիստոնեական արժեքների և ազգային ինքնատիպության վրա հիմնված հզոր, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն կայացնելը:
Ծրագրային դրույթներով կուսակցությունն անհրաժեշտություն է համարում սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովը դարձնելը՝ ստորին և վերին պալատներով: Ըստ այդմ՝ առաջին պալատն ընտրվելու է համամասնական կամ համամասնական-մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդը ձևավորվելու է պրոֆեսիոնալ կամ ոլորտային սկզբունքով: