Տեսանյութ.Ադրբեջանցիների փակ ծրարը հանձնել եմ Փաշինյանին. Արթուր Վանեցյանը՝ 5 մլրդ դոլար գործարքի մասին          Ինչու ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գործողություններին հակակշիռ ոչինչ չի անում. «Ժողովուրդ»       Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան    

07 մայիս 2021 14:32

Վանեցյանն աղմկահարույց հայտարարություններ արեց ԱԱԾ նախկին տնօրենի մասին.Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը

«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ հրավիրած ասուլիսում  ՀԿ խորհրդի անդամ, գեներալ-մայոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, այդ կառույցը Հայաստանում մեծ հեղինակություն էր ձեռք բերել:


«Երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, սովորական նշանակում չէր, հերթական նշանակում չէր: Երկրում տեղի էին ունեցել մեծ փոփոխություններ, երկրում տեղի էր ունեցել, այն ժամանակ ասում էին հեղափոխություն, հիմա մենք հասկանում ենք, որ դա հեղաշրջում էր: Ես այդ ժամանակ դարձել եմ ԱԱԾ առաջին տնօրենը:


Մեր բնակչության շրջանում կար կարծրատիպ, երբ մեզ նույնականացնում էին նախկին ԿԳԲ-ի հետ: Խնդիր կար կոտրելու այդ կարծրատիպը, որպեսզի մարդիկ սկսեին վստահել մեր կառույցին, մեր մեջ տեսնեին ոչ թե սպառնալիք, այլ վստահեին, տեսնեին մարդկանց, որոնք կանգնած են իրենց հայրենիքի, ժողովրդի պաշտպանության համար:


Կարճ ժամանակում ԱԱԾ-ն Հայաստանում դարձավ ամենահեղինակավոր կառույցներից մեկը»,- ասաց նա:


Ա. Վանեցյանի խոսքով, իրենք ուս-ուսի տված արել են շատ մեծ գործ, գրանցել են մեծ արդյունքներ, փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի երկիրը կայունանա:


«2019 թվականին սեպտեմբերին իմ հրաժարականի դիմումի մեջ փորձել եմ հասկանալի կերպով ներկայացնել այն պատճառները, ինչը դրդեցին ինձ այդ հրաժարականին:
Այն կանխատեսումները, որոնք եղել են իմ հրաժարականի տեքստում, ցավոք սրտի, գրեթե ամբողջությամբ իրականություն դարձան»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:


Արթուր Վանեցյանի խոսքով, կարող են միտում տեսնել 3 տարվա մեջ ԱԱԾ 5 տնօրենի փոփոխության հարցում, որովհետև այս կառույցում ղեկավարներին այդպես հաճախ չեն փոխում, եթե տնօրեն են փոխում, պետք է հստակ բացատրություն լինի:


«Ես և պարոն Միքայել Համբարձումյանը հստակ մատնանշել ենք մեր հրաժարականների պատճառները, մյուսների հրաժարականների մասին լայն հանրությունը որևէ բան չգիտի: Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը: Սա է մեր դիրքորոշումը», - նշեց Ա. Վանեցյանը:


Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչն էր խանգարում, երբ լինելով ԱԱԾ տնօրեններ՝ հնարավորություն ունեին ձերբակալեին կառավարության այն ադամներին, որոնց մեջ խնդիր էին տեսնում, ասուլիսին ներկա ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը պատասխանեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ես քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիքմեր չեմ տեսել»:
***
Ազգային անվտանգության մարմինների պատմության մեջ ամենավարկաբեկված և ամենաչընդունված անձն իրավունք չունի նման գնահատականներ տալու: Հարցազրույցից պարզ երևում է, որ այն տրվել է ոչ թե իր կողմից, այն իրեն ոչ բնորոշ գրագետ բառապաշարով տեքստ էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ խոսելով ծառայության նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի մասին, ով հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը դավաճանել է նախկիններին:


Վանեցյանի խոսքերով, Կառլոս Պետրոսյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հիշողության մեջ մնացել է որպես մի մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ, իր պաշտոնավարման ընթացքում վաճառել է Սևանում ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված հանգստյան գոտին, հյուրանոցը, սեփականացրել է. «Չէի ցանկանա նման մարդու տված պատվերով հարցազրույցը դարձնել օրակարգային հարց»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր