Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

07 մայիս 2021 16:23

Երեւանում 30-ամյա ծննդկան է մահացել

Երեւանում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին առողջապահության նախարարությունից, դա Մ.Մ.-ի երկրորդ հղիություն էր:


Կնոջ մոտ ծանր պրեէկլամպսիա էր ախտորոշվել, եւ հղիությունը վարող մասնագետները որոշել էին 36 շաբաթական ժամկետում կեսարյան հատում իրականացնել՝ մորը եւ պտղին փրկելու համար: Սակայն կնոջ կյանքը փրկել չհաջողվեց: Նորածին երեխան այս պահի դրությամբ իրեն լավ է զգում:


Նշենք, որ պրեէկլամպսիան հղիության ժամանակ հանդիպող վտանգավոր վիճակ է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով եւ հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ։ Սովորաբար այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։ Հիվանդության ծանր ձևերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա, այտուց, հեւոց՝ թոքերում հեղուկի կուտակման հետեւանքով, տեսողության խանգարումներ։ Պրեէկլամպսիան վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել թե մոր, թե պտղի մահվան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր