Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի          Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր       Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետին․ Շվեյցարիայի թեմ    

13 մայիս 2021 16:18

Տեսանյութ.Թշնամին ու մենք դեմ դիմաց ենք.բլրից սկսած իրենց զորքերն են,հիմա այստեղ սպասողական իրավիճակ է

Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության ներքո և առաջին բանակային կորպուսը իրավիճակը վերահսկում է, նրանք պատրաստ են ցանկացած սցենարի: Tert.am-ի հետ զրույցում կորպուսի զինվորականները ցույց են տալիս՝ ինչ հեռավորության մասին է խոսքը և որտեղ է տեղակայված ադրբեջանական կողմը:


«Թշնամին ու մենք դեմ դիմաց ենք: Իրենք հիմա Սև լճի ամբողջ տարածքում են և բլրից սկսած իրենց զորքերն են: Բոլորս այստեղ կանգնած ենք և սպասում ենք հետագա զարգացումներին, հիմա այստեղ սպասողական իրավիճակ է»,- ասաց զինվորականը:


Զինվորականները նաև նշեցին, թե քանի կիլոմետր են թշնամիները առաջ եկել:


«Սև լիճը այս ճանապարհից 5 կիլոմետր է հեռու, իրենք արդեն այդքան իջել են ու հետ չեն գնում, 3 կմ օդային հաշվարկներով է ասվում երևի, բայց ճանապարհային առումով 5 կմ-ից ավելի է, մոտ 6 կմ: Վերիշենից էլ օդայինով 2 կմ»,- նշեց զինվորականը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր