Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 մայիս 2021 11:02

Ինքնասպան եղած ժամկետային զինծառայողի խոստովանությունը հարազատներին. մանրամասներ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ի ինքնասպանության դեպքից: Մասնավորապես, զինվորը տեւական ժամանակ իր հարազատներին ասել է, որ չի հարմարվում ծառայության հետ, խոսակցություններ կան, որ կրկին պատերազմ կարող է սկսվել, ինքը շատ է վախենում, չի ուզում ծառայել: Զինվորի ծնողները նաեւ այս մտահոգություների մասին հայտնել են իրավապահներին, որ որդին իրենց հետ նման խոսակցություն է ունեցել:


Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝պարանոցից կախված վիճակում:


Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):


Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, և քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր