Տեսանյութ.2 ժամ չի անցել, մեր տղերքը դրանից «բեթար» են վարվել ադրբեջանցիների հետ․ Արսեն Ղուկասյանը՝ տարածվող տեսանյութի մասին

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տեսանյութ է տարածվել ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարությունը սկզբում հերքեց, այնուհետև հաստատեց այն, որ այն արվել է վերջին օրերի ընթացքում։ Հայտարարությունում նշված էր, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Ղուկասյանը նշում է, որ հայ զինվորների հասցեին տարաբնույթ վիրավորանքներ են հնչում, ինչը անընդունելի է։
«Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչքան վատ է զգում այդտեղ եղած զինվորը, երբ ամբողջ համացանցը տեսնում է, թե ինչպես են իրենց հետ վարվում։ Ասում եմ՝ 2 ժամ չի անցել, մեր տղերքը դրանից «բեթար» են վարվել ադրբեջանցիների հետ, դա հաստատ եմ ասում ձեզ։ Չեն նկարել, չեն գցել ինտերնետ, որովհետև պետք չի»,-ասում է Ղուկասյանը ու հորդորում այս տեսանյութը արգելափակել, ոչ թե ակտիվ տարածել։