Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

20 մայիս 2021 15:47

Երբ վարչապետը հրաժարական է տալիս, Սահմանադրությամբ էլ ոչ մի բան է, հետևաբար նրա ստորագրած ցանկացած փաստաթուղթ չի կարող իրավական ուժ ունենալ

Սահամանդրությամբ Փաշինյանն այս պահին ոչ մի բան է և փաստաթուղթ սորագրելու իրավունք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե հրաժարական տված Փաշինյանը պետական սահմաններին առնչվող փաստաթուղթ իրավունք ունի՞ ստորագրելու։


«Խնդիրը պաշտոնակատար լինելը չէ նաև։ Երբ վարչապետը հրաժարական է տալիս, Սահմանադրությամբ էլ ոչ մի բան է։ Էլ չեմ ասում ԱԺ-ում 2 անգամ չընտրվելուց հետո։ Այսինքն՝ նա վարչապետի պաշտոնակատար լինելու իրավունք չունի։ Սա սահմանադրության կոպիտ խախտում է։ Դրանով բոլոր հարցերի պատասխանը տրվում է»,- նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ կապ չունի, թե գլոբալ խնդրի հետ կապված որոշում է ընդունում, թե ընդամենը մեկին պաշտոնի է նշանակում, Փաշինյանը դրա իրավունքը չունի։ «Սա իշխանության յուրացում է նշանակում։ Ցանկացած գործողություն վարչապետի պաշտոնկատարի կարգավիճակով իշխանության յուրացում է նշանակում, ինչը հանցագործություն է։ Այս պահին էլ նա որևէ քայլ իրականացնելու իրավունք չունի»։




Այսուհանդերձ, Փաշինյանը արդեն հայտարարել է, թե պատրաստ է նման բան ստորագրել, եթե մեր Սահմանադրության հետ հակասությունը մի կողմ թողնենք, միջազգայնորեն իրավական ուժ չի՞ ունենալու այդ ստորագրությունը, հարցին ի պատասխան Այվազյանն ասաց․ «Ամենևին պետք չէ միջազգային իրավունքը ֆետիշացնել, մեր գլխին դնել։ Այսօր կա միջազգային կոնվենցիոնալ իրավունք։ Պետություններն ունեն փոխադարձ շահեր, երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանագրեր են կնքում և առաջնորդվում են իրենց շահերով։ Այս պարագայում դա մեզ համար ոչինչ է։ Այն իշխանությունը, որը գալու է Փաշինյանից հետո պետք է միանշնակ նոյեմբերի 9-ին նրա կողմից ստորագրած փաստաթուղթն առ ոչինչ ճանաչի»։ Ըստ սահմանադրագետի, դա հակասահմանադրական փաստաթուղթ է, որը չի վավերացվել ոչ ԱԺ-ում, ոչ էլ ՍԴ-ում։ Այս դեպքում ևս, նրա պնդմամբ, Փաշինյանի ստորագրած ցանկացած փաստաթուղթ չի կարող իրավական ուժ ունենալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր