ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին          Եթե ցանկանում է բարեփոխել Եկեղեցին, թող իրենից սկսի՝ զբաղվի զավակների դաստիարակությամբ, օրինական պսակվի կնոջ հետ       «Զվարթնոց» օդանավակայանում Վեհափառ Հայրապետը աղոթք հնչեցրեց` ապօրինաբար կալանքի տակ գտնվողների համար    

21 մայիս 2021 15:20

ՊՆ-ն՝ ադրբեջանցիների կողմից Գորիսի զորամասի շտաբի պետի քիթը կոտրելու լուրերի մասին

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ գիշերը Սյունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել:


Ըստ տեղեկությունների՝ գիշերը Սև լճի տարածքում Գորիսի զորամասի շտաբի պետ ոմն Մինասյանի քիթը ադրբեջանցիները կոտրել են:


Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նման միջադեպ տեղի է ունեցել, ճշտվում են դեպքի մանրամասները։


Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:


Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր