«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

22 մայիս 2021 13:00

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է ռուս ֆուտբոլիստին

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին։ Տեղեկությունը հայտնում է championat.com–ը։

Ըստ կայքի ՝ մարզչի ու ֆուտբոլիստի հարաբերությունները սրվել են ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Մելիքյանը հայհոյել է ֆուտբոլիստին։ «Փյունիկը» որոշել է խզել պայմանագիրը Կոբյալկոյի հետ։

Երբ հարձակվողը եկել է թիմին հրաժեշտ տալու, նա մարզչին խնդրել է ներողություն խնդրել ասածների համար։ Երբ մերժում է ստացել, ապտակել է Մելիքյանին ու մեկնել օդանավակայան։

Արդեն Մելիքյանն ու «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ռուս ֆուտբոլիստին բռնել են օդանավակայանում ու ծեծել նրան։

Նշվում է, որ հարձակվողը հրաժարվել է ցուցմունք տալ իրավապահ մարմիններին և մեկնել է Ռուսաստան:

Ըստ կայքի տվյալների, օդանավակայանում Մելիքյանը և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխտնօրեն Կիմ Առաքելյանը մարդկանց ներկայությամբ ծեծել  են Կոբյալկոյին`գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով:
«Արմենպրես»-ը փորձում է կապ հաստատել «Փյունիկ»-ի մամուլի ծառայության հետ, սակայն առայժմ ապարդյուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր