Ռոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին          Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել       Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված    

24 մայիս 2021 17:41

Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի ու ադրբեջանցիների միջև. մեկ ադրբեջանցի սպանվել է կան վիրավորներ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Աբանոտուբանի շրջանում, կռիվ է սկսվել տեղի երիտասարդների միջև: Ըստ հաղորդագրությունների՝ հակամարտությունը ծագել է ադրբեջանական և քրդական ծագում ունեցող երիտասարդների միջև. գրում է ադրբեջանական «Զերկալո» հրատարակությունը:

Ըստ աղբյուրի՝ միջադեպի արդյունքում մահացել է 32-ամյա ադրբեջանցի: Կան վիրավորներ: Դեպքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ  EADaily-ն հաղորդել էր, որ Քվեմո Քարթլիի ադրբեջանաբնակ շրջանում գտնվող Դմանիս քաղաքում (Վրաստան) մայիսի 16-ին տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք տեղի ադրբեջանցիների և տեղի վրացիների միջև, երկու կողմերից էլ կային մի քանի տասնյակ վիրավորներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր