Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

25 մայիս 2021 16:03

Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում. Պարոն վարչապետը չի ասել` եթե մենք չստորագրենք, նրանք չեն հեռանա

Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում և առկա չէ, եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին ԱԺ ամբիոնից մանրամասն խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «թուղթը ստորագրելու եմ», հայտարարությանը և Տավուշի 6 գյուղերի հանձնման խոսակցություններին:

«Ցանկացած առաջարկություն, որ կարող է հնչել երրորդ կամ միջնորդ երկրի կողմից, բնականաբար թղթային տարբերակով հա՛մ պետք է մեզ գա, հա՛մ գնա հակառակ կողմին, ու այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա մեզ ընդունելի է այդ տեսքով»,-նշեց Պապիկյանը։
Նա վստահեցրեց, որ այդ փաստաթուղթը ստորագրելու որևէ պայման չկա։

«Պարոն վարչապետը չի ասել` եթե մենք չստորագրենք, նրանք չեն հեռանա: Նման բան չի ասվել: Մենք փորձում ենք անընդհատ ամեն ինչի մեջ տեսնել ավելի վատը, քան իրականությունն է: Խնդիր չկա, մենք բաց ենք հասարակության առաջ ու պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել բաց։ Ամեն ինչ մասին խոսվել է, եթե կլինեն նոր հարցեր, պատրաստ ենք այդ հարցերի շուրջ խոսել»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով այս պահին ընթացող բանակցություններին` Պապիկյանը տեղեկացրեց, որ դրանք այս պահին էլ են շարունակվում:

«Բնականաբար հիմնականը Սև լճի հատվածն է, որտեղ որոշակի մասերում տեղակայված են հարևան երկրի զինվորները, բայց շատ տեղերում էլ իրավիճակն այլ է: Փորձում ենք խնդիրը լուծել բանակցային ճանապարհով հնարավորինս դանդաղ, առանց որևէ սրացման:Հիմա դրան ներգրավված են նաև մեր ռուս գործընկերները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերները»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական սահմանին, ապա այն, ըստ նախարարի պաշտոնակատարի, տարբեր տեղերում տարբեր պատկեր ունի:

«Վարչապետը խոսել է, որ Խորհրդային Հայաստանի մաս կազմող, դե յուրե Հայաստանի մաս կազմող Արծվաշեն գյուղն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և հիմա վերադառնալ դրան, թե ինչ տարածքներ կան մեր վերահսկողության ներքո, ճիշտ չէ»,-նշեց Պապիկյանը։

Նա ԶԼՄ–ներին խորհուրդ տվեց ավելի զգույշ լինել սահմանային հարցերում:

«Էն, ինչ առաջադրում է մամուլը, երկու օր հետո պահանջ է դառնում հարևան երկրի կողմից: Լինենք մի փոքր փակ ու սահմանափակ սահմանային հարցերում»,– ասաց պաշտոնյան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր