«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

26 մայիս 2021 10:00

Ով է Արա Աբրահամյանը. Մարդ, որը բոլոր իշխանությունների ժամանակ փորձել է մաքսիմալ օգուտ քաղի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


««Քաղաքական հյուրախաղերով» Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը շարունակում է քարոզարշավը: Հետաքրքիր է, բայց նրան անգամ Հանրային հեռուստաընկերություն էր հրավիրել իշխանությունը՝ լսելու, թե ինչպես են ԱՄՆ կոնգրեսականները իր հետ փակ զրույցներում նկարագրել կորոնավարակի պայմաններում առաջացած ամերիկյան դժվարությունների մասին:


Իսկ ո՞վ է Արա Աբրահամյանը. մարդ, որ նախկին բոլոր իշխանությունների ժամանակ փորձել է դիրքավորվել հարմարավետ, որ մաքսիմալ օգուտ քաղի: Ապրել է ապահով Ռուսաստանի Դաշնությունում, բայց Հայաստանում իր հարազատ 3 եղբայրներին տեղավորել էր իշխող կոալիցիայի անդամ բոլոր կուսակցությունների մեջ, որպեսզի բոլոր իրավիճակներում շահած դուրս գա:


Նախորդ գումարումներում ՀՀԿ ցուցակով պատգամավոր էր դարձել Աբրահամյանի եղբայրը՝ Գագիկ Աբրահամյանը, ԲՀԿ ցուցակով՝ Արմեն Աբրահամյանը, իսկ «Օրինաց երկրի» ընտրացուցակով՝ Սերգեյ Աբրահամյանը:


Ու հիմա այս մարդը եկել, խոսում է մեր երկրում քաղաքական համակարգի փոփոխության անհրաժեշտության, երկիրը փրկելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ շատ քննադատելի երևույթներ, որոնք նախկինում եղել են, մի մասն էլ բաժին է հասնում հենց Աբրահամյան եղբայրներին. նրանք եղել են նախկին համակարգի հնազանդ կոճակ սեղմողներից»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր