Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում          Կենդանակերպի այս նշանները հուլիսին կզգան ուժեղ մոլորակային աջակցություն՝ բախտի, աճի և նոր հնարավորությունների ժամանակաշրջան կլինի       Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան    

26 մայիս 2021 14:36

Թուրքիան իր պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ ծովային զորավարժություն է անցկացնում

Թուրքիան իր պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ ծովային զորավարժություն է անցկացնում Էգեյանի ու Միջերկրականի ջրերում:


«Denizkurdu 2021» անվանումով ռազմածովային զորավարժությանը մասնակցում է ընդհանուր առմամբ 25 հազարանոց զորակազմ: 

Վարժանքներին ընդգրկված է 132 նավ, 10 սուզանավ, 43 ինքնաթիռ, 28 ուղղաթիռ և 14 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Ռազմածովային ուժերի հետ համագործակցում են նաև ցամաքային և օդային ստորաբաժանումները, ինչպես նաև 10 քաղաքացիական կառույցներ և թուրքական Կարմիր մահիկի կազմակերպությունը: 


Մայիսի 25-ին մեկնարկված զորավարժությունները կավարտվեն հունիսի 5-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր