Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 մայիս 2021 16:13

Ձեր պառակտումը հասցրեց ձեզ այս օրին.Հայ-ռուսական հարաբերություններում այդ «ճաքը» և «անվստահ գործընկերությունը» պատճառ դարձան, որ Հայաստանը տարածքներ կորցրեց

Հայաստանի հանդեպ ուժգնացող ռազմական սպառնալիքի պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ուժեղացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և աստիճանաբար տիրել որոշ հայկական տարածքների, հայկական պետականությունը կարող է երաշխավորել միայն Ռուսաստանը։ Այս մասին Երևանում ընթացող «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակության մեջ» խորագրով խորհրդաժողովում ասել է  ռուս քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։
Լեպեխինը բողոքում է, որ արտաքին սպառնալիքի ուժեղացումը ուղեկցվում է հայ հասարակության շրջանում աննախադեպ պառակտմամբ և բևեռացմամբ։ Բայց նախորդ դարերում ու տասնամյակներում, երբ հայ հասարակության առջև կանգնած էր մահմեդական հարևանների ճնշման պայմաններում գոյատևելու հարցը, այն համախմբված էր ընդհանուր սպառնալիքի առաջ։

«Հայերը համակարգված աշխատում էին իրենց անկախության համար և, պետք է ասել, վերջին երկու դարում հայկական պետականության պահպանումն ու զարգացումը ապահովում էր նախ Ռուսական կայսրությունը, ապա՝ ԽՍՀՄ-ը։ Սակայն 21-րդ դարում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի միջև ճեղք է գոյացել։ Այն նկատելի դարձավ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք և ուժեղացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք»,-ասել է նա։

Նրա կարծիքով՝ «ճեղքման» պատճառն այն է, որ հայկական էլիտաների մի մասը համոզված չէ, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր և հուսալի դաշնակիցն է և հեռանկարային գործընկերը։
Այս կասկածները Հայաստանում ծագել են երկու հիմնական պատճառներով։ Առաջինը կապված է Ռուսաստանի որոշակի պասիվության հետ Հայաստանի՝ որպես իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ։ Երկրորդը կապված է այն բանի հետ, որ հայկական էլիտաներին գայթակղել են արևմտյան երկրների խոստումներն ու դրամաշնորհները, «Եվրոպայի մաս» դառնալու հեռանկարը։

Նա կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում հենց այդ «ճաքը» և «անվստահ գործընկերությունը» պատճառ դարձան, որ նախորդ տարվա աշնանը Հայաստանը մի շարք տարածքներ կորցրեց, և հիմա բավականին բարդ իրավիճակ ունի Ադրբեջանի հետ սահմանին։

«Արդյունքում Հայաստանը, թերևս իր երկար պատմության ընթացքում առաջին անգամ բախվեց էլիտաների միասնականության, երկրի ապագայի միանշանակ և հասկանալի կերպարի բացակայությանը, այն էլ՝ նոր քաղաքական փորձությունների նախաշեմին»,-ավելացրեց նա։
Լեպեխինի կարծիքով՝ հասարակությունը հունիսի 20-ի ընտրություններից առաջ պառակտված է նախևառաջ Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքով՝ Ռուսաստանի հետ սերտ միության ձգտող ուժերի և ամենատարբեր հիմքերով նրանից հեռանալու ձգտող ուժերի միջև:

Ստեղծված իրավիճակից ելքը փորձագետը տեսնում է Ռուսաստանում և Հայաստանում խաչաձև կապերի ամրապնդման մեջ՝ այն սոցիալական և  քաղաքական խմբերի միջև, որոնք հանդես են գալիս միության և այդ երկու երկրների ռազմավարական փոխգործակցության ամրապնդման օգտին: Նրա խոսքով, պետք է նաև ձգտել, որպեսզի մեր երկրների իշխանական կառույցներում հնարավորինս շատ լինեն այդպիսի խմբերի ներկայացուցիչները (ռուսամետ քաղաքական գործիչները Հայաստանում և հայամետները՝ Ռուսաստանում):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր