Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

28 մայիս 2021 15:47

Հստակ է մի բան, որ Հայաստանի ապագան մշուշոտ է,թշնամին կանգ չի առնելու ոչնչի առջև և բոլոր հնարավոր միջոցներով շարունակելու է էքսպանսիան հայկական տարածքների նկատմամբ

«ԽՍՀՄ փլուզումից 30 տարի անց թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում պետականության ճգնաժամ է։ Դրա մասին ահազանգում են տարբեր փորձագետ։ Այսօր այդ ճգնաժամը սպառնում է Հայաստանի պետականությանը՝ ստեղծելով նոր պատերազմի, տնտեսական ճգնաժամի, քաղաքական անկայունության մարտահրավերներ»,-այսօր Երևանում անցկացվող քննարկմանը հայտարարեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Վլադիմիր Լեպեխինը։


Նրա խոսքով, Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում շեշտը պետք է դրվի ոչ թե ով է հաղթելու հարցի վրա, այլ երկրի ճակատագրի։


«Մենք գիտենք, որ Հայաստանի տարբեր մասերում ստիպված են կանգնել ռուս զինվորականները, խաղաղապահները։ Ռուս խաղաղապահներ կան  Աբխազիայում, Օսեթիայում, Արցախում։ Մենք գիտենք, որ իրավիճակը դժվար է Դոնբասում»,-ասաց նա՝ չբացառելով Ռուսսատանի սահմանների մոտ ռազմական նոր գործողությունների սկսումը։
Լեպեխինը հիշեցեց, որ մեր օրերում պատերազմն այլ տեսք ունի, այն ընթանում է տեղեկատվական, մշակութային, կրթության  ոլորտներում, որը հայտնի է հիբրիդային պատերազմ անունով։


«Այդ իմաստով Հայաստանում այսօր ընթացող գործընթացները նման են ռուսաստանյան զարգացումներին, կան մարդիկ, որ ասում են պետք է դիմակայել թշնամուն, մի մասն էլ ասում է,  պետք է օգնել, քանի որ մեզ մոտ՝ Ռուսաստանում ամեն ինչ չէ, որ լավ է»,- ընդգծեց ռուս քաղաքագետը, որն այսօր մասնակցում էր «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության և «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կազմակերպած քննարկմանը։


Նա հիշեցնում է, երբ 30 տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հայ հասարակությունը միակամ էր`  անկախության կողմնակից էր, իսկ այժմ Հայաստանի ապագայի վերաբերյալ մոտեցումները տարբեր են:


«Բայց հստակ է մի բան, որ Հայաստանի ապագան մշուշոտ է»,- ասաց նա:
Լեպեխինը նշեց, որ եթե օբյեկտիվ գնահատենք Հայաստանում ստեղծված իրավիճակը, ապա ներքաղաքական և արտաքին քաղաքական առումներով այն փակուղային է: Դրան գումարած, նորից գլուխ է բարձրացրել թշնամին, որը կանգ չի առնելու ոչնչի առջև և բոլոր հնարավոր միջոցներով  շարունակելու է էքսպանսիան հայկական տարածքների նկատմամբ:


«Ադրբեջանի դիրքերն այդ իմաստով ավելի բարենպաստ են, քանի որ իր բնակչության թիվը մեծանում է, մինչդեռ Հայաստանի բնակչությունը, տարբեր պատճառներով՝ ոչ միայն արտագաղթի, այլև ցածր ծնելիության, կրճատվում է, ինչը լուրջ խնդիր է ու չի կարող իր ազդեցությունը չունենալ ապագայի վրա»,- հավելեց նա:


Լեպեխինը կրկնեց՝ ընտրությունների ընթացքում պետք է կարևորել ոչ միայն այն, թե ովքեր են հայտնվելու խորհրդարանում, այլ այն, թե ինչ քայլեր են հետևելու ընտրություններին և ինչ է արվելու ապագայի համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր