Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

14 ապր 2022 11:49

ՀՀ ղեկավարությունը կարծում է, որ ՌԴ-ն պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը.Հայերն ավելի շատ ՆԱՏՕ են ուզում, քան ՀԱՊԿ

Svpressa.ru-ն գրում է, որ սոցիոլոգիական հարցման տարօրինակ տվյալներ են ստացվել Հայաստանից։ ԵՊՀ-ի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ SOCIES փորձագիտական ​​կենտրոնի մասնագետների հավաքած տվյալների համաձայն` ՆԱՏՕ-ի դաշինքը հայ հասարակության մեջ հաղթում է ՀԱՊԿ-ին: Միաժամանակ Հայաստանը ներկայումս ՀԱՊԿ անդամ է։


Հարցումը կոչվում է «Հայաստանը խաչմերուկում՝ կողմնորոշում, առաջնահերթություններ և արտաքին քաղաքական ակնկալիքներ», և ինչպես նշվում է այդ հետազոտության շրջանակներում շեշտը դրվել է «բարեկամների» և «թշնամիների», «բարեկամ» և «ոչ բարեկամ» պետությունների և միջազգային հարաբերություններում ռուսական, եվրոպական, ամերիկյան (արևմտյան) ուղղությունների զարգացման վերաբերյալ հասարակական ընկալման վրա։ Մասնավորապես, նշվում է, որ հարցումը նվիրված է եղել «թավշյա հեղափոխությունից» և ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո հայ հասարակության արտաքին քաղաքական առաջնահերթություններին։


Եվ ահա արդյունքները. հարցվածների 34,1%-ը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի ՆԱՏՕ-ի դաշինքը, որին պետք է միանալ։ ՀԱՊԿ-ի օգտին քվեարկել է հարցվածների միայն 29,1%-ը, 26%-ը Հայաստանի անվտանգության երաշխավոր չի համարում ոչ մի բլոկ, իսկ 10,7%-ը պատկերացում չունի այդ կառույցների մասին։


Պակաս հետաքրքիր չէ նաև հայաստանցիների կարծիքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ։ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը խոստումնալից է անվանել 46,1%-ը, մինչդեռ ԵԱՏՄ-ի օգտին արտահայտվել է հարցվածների միայն 28,7%-ը։ Այսինքն ՆԱՏՕ-ի համեմատ Հայաստանում եվրաինտեգրման կողմնակիցներն էլ ավելի շատ են, նրանք թիվը  հարցվածների գրեթե կեսն է։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ նույն հարցման համաձայն երկրի քաղաքացիների 52%-ը Հայաստանի համար ամենադրականը համարում է Ռուսաստանի հետ համագործակցությունը, իսկ Ռուսաստանից հետո ԵՄ-ի (49%), ԱՄՆ-ի (41%) և Չինաստանի (38%)։


Հարցվածների 69,7%-ը կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ է սահմանափակել հարաբերությունները Ռուսաստանի հետ և ընդլայնել կապերը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, և միայն 26,4%-ն է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը տեսնում որպես Երևանի միակ տարբերակ։


Այս ամբողջ վիճակագրությունը ամենևին էլ կատակ չէ, դրանք ժամանակի մեջ համընկնում են վերջին լուրերին այն մասին, որ Հայաստանը խորհրդակցություններ է խնդրել ՆԱՏՕ-ի հետ Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման պատճառով «Գործընկերություն հանուն խաղաղության» դաշինքի ծրագրի շրջանակներում։ Համաձայն այս ծրագրի` տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ անվտանգության ուղղակի սպառնալիքի դեպքում մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։


Փորձագետների կարծիքով, Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ռուսաստանը պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի տարածքային հարցում, ինչը նշանակում է, որ Երևանն ունի ուժային այլ կենտրոնների աջակցության կարիքը։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում էլ անընդհատ դիմել է նրանց, բայց մինչ այժմ Հայաստանի համար ոչ մի օգուտ չի եղել Արևմուտքին և մասնավորապես ՆԱՏՕ-ին ուղղված կոչերից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր