Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 մայիս 2021 10:17

ՀՀ ՊՆ հաստատում է` 6 հայ զինծառայող է գերեվարվել

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե որ հայկական զինված ուժերը փորձել են սահմանն անցնել: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին: Ըստ տեեկության` ձերբակալվել է 6 հայ զինվորական: Մայիսի 27-ին, ժամը 3-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը ՝ Քելբաջարի շրջանի Յուխարի Այրիմ բնակավայրի ուղղությամբ: Նորությունները թարմացվում են:
***
Զինծառայողները գերեվարվել են զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։


Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր