«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 մայիս 2021 11:58

Հայ-թուրքական սահմանին գտնվող Ջրափի գյուղում. իջևանատան պատին «Ալլահ Աքբար» և այլ գրություններ են հայտնաբերվել

Շիրակի մարզի Թուրքիային սահմանակից Ջրափի համայնքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հարևանությամբ գտնվող իջևանատան պատերին համայնքի բնակիչները «Ալլահ Աքբար» գրառումն են հայտնաբերել, և ոչ միայն: Տարօրինակ այլ գրություններ ևս եղել են, որոնք արագորեն ջնջվել են: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց Ջրափի համայնքի վարչական շրջանի ղեկավար Կամո Սարգսյանը:
Միայն թե նշեց՝ չգիտի, թե կոնկրետ ինչ էր գրված: Հարցադրմանը՝ փորձե՞լ են պարզել, թե ովքեր են թողել գրությունները, ինչ միջոցառումներ են ձեռնարկվել, Կամո Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն ջնջված տեսարանին է հանդիպել, բայց տարածք հրավիրվել է նաև ոստիկանության աշխատակից:


«Ես առավոտ եմ գնացել այնտեղ: Կեսն արդեն ջնջված էր: Դեմի A, L-ն էր երևում: Չեմ կարող գուշակել՝ ինչ էր գրված: Էն ձև էր մաքրված, որ էլ բան չէր երևում: Մնացածն էլ ես եմ մաքրել՝ տաչիլի քարով: Մոտս նաև խարտոց կար, որ քարերը կեղտոտ չերևային, մի հատ էլ խարտոցով նորից լրիվ մաքրել եմ: Երկու տառի վրա եմ խարտոցը տարել-բերել: Ռուսերեն A էր, մեկ էլ L: Էդ է եղել: Ոստիկանությունից էլ է մարդ եղել այստեղ»,- ասաց Կամո Սարգսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր