Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

19 մար 2021 12:10

Սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց. Թաթոյանը` Ալիևի «գյուտի» մասին

Հադրութի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե եկեղեցու պատերին հայկական գրությունները կեղծ են, ատելություն է բարձրագույն իշխանության մակարդակով, էթնիկ և կրոնական հիմքով։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։
Ալիևը Հադրութ այցի ժամանակ մտել էր Հադրութի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի ու ասել, թե այն ալբանական է։ Նրա խոսքով` հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Ալիևը հանձնարարաել է ջնջել այդ գրությունները։

«Սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք: Ծակուռիի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղի նախկին վանական համալիր Ծաղկավանքն է, որից պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ըստ խաչքարերի՝ այն 1198 թվականին է կառուցվել. եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցն է»,–գրել է Թաթոյանը։

Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ նաև հաստատվեց, որ ավերվել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ ժողովրդին հայտնի է Կանաչ ժամ անվանմամբ։ Թաթոյանը շեշտել է, որ եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի, ոչ թե զինված հարձակումների ժամանակ, այլ դրանց ավարտից հետո։ Այս փաստերը, ըստ նրա, 2021թ. մարտի 18-ի հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս փաստերի մասին արձանագրումները ևս կուղարկի միջազգային համապատասխան մարմիններին:

Թաթոյանն արձանագրում է, որ տարիներ ի վեր Ադրբեջանում հայաատյացությունն ու թշնամանքը պետական բարձրագույն մակարդակով սերմանվել է հենց այս կերպ, ու դա ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով է:

«Այս ամենն ակնհայտ վկայում են, որ Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն. այս ամենը շարունակվում է նաև ներկայում»,–ասում է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր