«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 ապր 2019 18:17

Զարթոնք գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը, բախումներն անխուսափելի են

Զարթոնք գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը, բախումներն անխուսափելի ենԱրմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Երևան միջպետական  ճանապարհը՝պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը: Նա  նշեց, որ  գյուղում պայթունավտանգ իրավիճակ է  ստեղծվել, բախումներն արդեն անխուսափելի են:
«Այսօր  գյուղի  դպրոցում  ստուգումների  ժամանակ  ևս բախում է եղել, ամեն ինչ այն աստիճանի էր հասել, որ  տուժածներ կան, շտապօգնություն էր  եկել»,-ընդգծեց նա:
Համայնքի բնակիչի խոսքով՝ գյուղապետը 23  տարի  թալանել է գյուղի միջոցները և  օգտագործել անձնական նպատակների համար:
Ըստ նրա՝ ցույցի մասնակիցները  գյուղապետի  կողմից արված ապօրինությունների վերաբերյալ  փաստեր ունեն:
«Մոտ 20 օր է մենք խնդիրը բարձրաձայնում ենք, ներկա պահին ահավոր  վիճակ է, չգիտեմ՝  Մեծամորի  խաչմերուկին ինչ է կատարվելու»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ  Զարթոնք  գյուղի բնակիչները դիմել էին  վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացվեն գյուղապետարանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր