Տեսանյութ.Եթե գնում ենք հիմա կոշտ մեթոդների, պատերազմ պետք է սկսվի4 հազարավոր կյանքեր կզոհենք եւ մենք, եւ իրենք

«Այսօր մեր ունեցած խնդիրները մենք լուծելու ենք: Դուք երեկ լսեցին ԳՇ պետի տեղակալի հստակ արտահայտությունները, որ թշնամում հազար զինվորները, որ գտնվում են Հայաստանի տարածքում, կարող են ոչնչացնել մեկ ժամվա ընթացքում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հայտարարվել էր, որ գերիներին վերադարձնելու համար մեկ ժամ ժամանակ է տրվել, բայց դա չի կատարվել, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ոչ թե չի կատարվել, այլ հակառակ կողմը ժամանակ է խնդրել, որպեսզի Բաքվում քննարկեն ու արձագանքեն: Պետք է փոխզիջումային տարբերակներով գնալ: Եթե այդ մեկ ժամից հետո նրանք չեն ենթարկվում, մենք կրակում ենք, այդ կյանքերը պահպանվո՞ւմ են:
Ես նշեցի, որ երբ կգա պահը, կստանան Սարդարապատ, բայց մենք մեր ցանկացած զինվորի արյունը գերադասում ենք ցանկացած պատերազմից: Եթե գնում ենք հիմա կոշտ մեթոդների, պատերազմ պետք է սկսվի եւ այդ պատերազմի ընթացքը որեւէ մեկը չի կարող կանխորոշել: Մի բան հստակ է, որ հազարավոր կյանքեր կզոհենք եւ մենք, եւ իրենք»: