Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

28 մայիս 2021 13:31

Փաշինյանի պատասխանը՝ Տեր-Պետրոսյանին՝Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր հստակ պատկերացումն է, որ պետք է Ղարաբաղն ամբողջությամբ տանք Ադրբեջանին ու դրանով համարենք փակված թեման

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ։


«Մեզ մեղադրում են բոլոր այն բաներում, ինչում հնարավոր է մեղադրել անհատին և կառավարությանը։ Սկսած նրանից, որ մենք սատանայի հետևորդներ ենք, բոլոր հնարավոր մեղադրանքները, սա բացառիկ իրավիճակ է, բայց ես ուզում եմ ուրիշ բանի վրա մեր ուշադրությունը հրավիրել․ էն բոլոր բաներում, ինչում մեզ մեղադրում են, էդ մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ, որևէ մեկի մեջ մենք մեղավոր չենք։


Դուք բոլորդ դրա մասին գիտեք, եթե տեղեկատվության մակարդակում դա չգիտեք, գոնե սզգացողությամբ ու գիտակցության մակարդակում դա գիտեք։ Դուք դա գիտեք արժեքների մակարդակում, որովհետև մենք իրար ճանաչում ենք առաջին հերթին այն արժեքներով, որոնց վրա հիմնված ենք»,-ասաց Փաշինյանը։


Նա նշեց, որ ամաչելու ոչինչ չունեն, անցնում են ծանր ժամանակաշրջանում․ «Այն փորձությունը, այն պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից հնարավոր չէր խուսափել։ Էականը ոչ թե իրականում պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումները։ Դա մի երկրաշարժ էր, որը շատ բաներ փլուզեց։ Բայց երբ երկրաշարժ է լինում, շենք է փլվում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան այն է եղել, որ դե ցեմենտը կերել էին, արմատուրան նորմալ չէին դրել, շինարարությունը նորմալ որակով չէին արել ու դրա համար էլ տեղի ունեցավ։ Էս դեպքում էլ մենք նույնը պիտի ասեինք ու կարող ենք ասել»։


Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրականում ոչ թե իրենք են նախկիններին մեղադրում, այլ նախկինները՝ իրենց։


«Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով էս էր վիճակը, էս էր վիճակը, էս էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն է, այսօր որն է, իսկ պետք է հստակ ասեր՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր հստակ պատկերացումը հետևյալն է, որ պետք է Ղարաբաղն ամբողջությամբ տանք Ադրբեջանին ու դրանով համարենք փակված թեման։ Եթե խոսքը ասվում է, խոսքը պետք է ասվի մինչև վերջ։


Էն քաղաքական ուժը, որ ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ այսօր մեղադրում է դավաճանության մեջ։ Ես ուրիշ բան եմա սում՝ ես ասում եմ, բա ինչի՞ իրենց դավաճան չեք հանում, ձեր կուսակցությունից են, դրա համա՞ր։ Երբ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, էն ժամանակ իրավունք կունենաք էդ բանի մասին խոսելու»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր