Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

29 մայիս 2021 14:38

ԱԱԾ պահեստազորի սպաների վերլուծությունը օգտակար է սահմանային անվտանգության հարցերով` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում

Մարդու իրավունքների պաշտպանն ու ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում:


«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին:




Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներին է ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր 9-ից սկսած Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքի մի շարք համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինծառայողներրի արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը:


Այդ փաստերի հիման վրա Պաշտպանը ներկայացրել է Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը:


ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաները նշել են, որ իրենց գործունեության նպատակներից է հետպատերազմական շրջանում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանության նպաստելը: Այնուհետև, նրանք ներկայացրել են իրենց դիտարկումները ՀՀ սահմանային անվտանգության վիճակի հետ կապված` հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ իրավիճակներ: Պահեստազորի սպաների միության անդամները նաև նշել են, որ իրենք նույնպես արձանագրել են ադրբեջանական զինծառայողների սադրանքները ՀՀ սահմանին, որոնք պետք է ամեն գնով կանխել, իսկ դրա երաշխիքը նրանց հեռանալն է ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ վայրերից ու ճանապարհներից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերադարձի հրատապության հարցերը, փոխանակվել տեղեկություններով ու կարծիքներով:


Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հատկապես օգտակար էր ԱԱԾ պահեստազորի սպաների վերլուծությունը սահմանային անվտանգության հարցերով` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում:


Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, այդ թվում` կոնկրետ իրավիճակներ հաշվի առնելով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր