Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

31 մայիս 2021 13:38

Կգնանք դիահերձարան` մեր աչքով կտեսնենք` քանի մարմին կա . անհետ կորածների հարազատները բացեցին Հերացին

Անհետ կորածների հարազատները բացեցին Երևանի Հերացի փողոցը` համաձայնության գալով քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։
Նշենք, որ շուրջ 1 ժամ Հերացին փակ էր. անհետ կորածների հարազատներըն պնդում էին` իրենց երեխաների մարմինները մինչ այս պահել են մրգի սառնարաններում, և պարզվում է` 200-ից ավել դի կա հիմա։ Այսինքն` Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում ավելի քիչ մարմին է հայտնաբերվել, իսկ դիահերձարաններ ավելի մեծ թվով դիեր են մուտք արվել։


Նրանք պահանջում էին հանձնաժողով ստեղծել և իրենց հետ միասին շրջել դիահերձարաններով և տեսնել` քանի դիակ կա։


«Փողոցը բացեցինք, քանի որ մեր պահանջը կատարվել է։ Հիմա հերթով գնում ենք բոլոր դիահերձարաններով, տեսնենք` քանի մարմին կա։ Այսինքն, մենք ամեն օր կվերահսկենք` քանի մարմին տվեցին ու դեռ քանիսն է մնացել։ Ես հիմա ոչ մեկին չեմ հավատում, և, բացի այդ, արդեն էնքան բան ենք տեսել, որ սովոր ենք»,–ասաց անհետ կորածներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը։


Տեղում գտնվող ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց` պաշտոնական հրապարակմամբ հանդես կգան։ «Անհետ կորածների հարազատները չեն հավատում, կասկած կա մարդկանց մոտ` մենք էլ կգնանք ու կճշտենք։ Այսինքն` ընդամենը ստուգողական գործողություն կանենք»,–ասաց նա։


Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք մինչև հիմա եղել են դեպքեր, որ արտերկրում և Հայաստանում արված ԴՆԹ փորձաքննության արդյունքները տարբեր լինեն։ Վարդանյանը նշեց, որ չկա նման դեպք, իսկ եթե եղել է անգամ, ապա սխալ է եղել համընկնումը։


20 օր անց վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները


Այս պահին, սակայն, դեռ քննարկում է ընթանում քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։ Լրատվամիջոցներին խնդրել են չնկարահանել ընթացքը։










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր