Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում          ՌԴ-ում միգրանտների համար, որոնք պատրաստվում են ապրել եւ աշխատել այնտեղ, օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ       Տեսանյութ.Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում,չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից    

01 հուն 2021 13:22

Կառավարությունը և Կենտրոնական բանկը հրաժարվում են Ադրբեջանին հասցնել ավելի քան 10 միլիարդի վնաս ,որպեսզի անհատական ֆինանսական պատժամիջոցներ կիրառվի Ալիևի և իր ընտանիքի անդամների նկատմամբ

Փաշինյանը գնում է Բրյուսել…

Տևական ժամանակ է, ինչ գոռում ենք, որ կառավարությունը պետք է դիմի Եվրոպական հանձնաժողովին կամ ուղղակի ԵՄ-ը անդամ երկրին` կիրառելու տարբեր տեսակի պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։

Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելիք քան ութ ամիս, բայց, ցավոք, կառավարությունը չի ձեռնարկել որևէ քայլ տնտեսական կամ այլ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, չնայած, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսում է գործուն մեխանիզմներ (5-11-րդ հոդվածներ)։ Ավելին, մի շարք պաշտոնյաներ նույնիսկ պնդում էին, որ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ չի հանդիսանում արտաքին քաղաքականության մաս։

Ինչո՞ւ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն դիմում Եվրոպական կառույցներին կամ այլ երկրների կառավարություններին կիրառելու պատժամիջոցներ։

Պատասխանը հստակ է` Փաշինյանի կառավարությունը որդեգրել է «Ադրբեջանին չվնասելու քաղաքականություն»։ Այսպես, եթե Հայաստանը դիմեր Եվրոպական հանձնաժողովին և վերջինս կիրառեր տնտեսական (ներառյալ` ֆինանսական կամ GSP համակարգի դադարեցում) պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ապա նախնական հաշվարկներով այդ երկրի տնտեսական վնասը (ֆինանսական արտացոլմամբ) հինգ տարիների ընթացքում կկազմեր ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իհարկե, կարող են լինել այլ հաշվարկներ, բայց մի բան ակնհայտ է` գործող իշխանությունները վարում են «խուսափողական-պարտվողական» քաղաքականություն։

Ավելին, Հայաստանի կառավարությունը կամ Կենտրոնական բանկը նույնպես հրաժարվում են ձեռնարկել քայլեր, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կիրառեն անհատական ֆինանսական պատժամիջոցներ Ալիևի և իր ընտանիքի անդամների նկատմամբ, չնայած, որ ԵՄ-ի որոշ երկրներ հայտարարել են, որ ունեն բավարար ապացույցներ, որ Ալիևի ընտանիքը շարունակական ներգրավված է եղել փողերի լվացման մի շարք աղմկոտ գործերում։

Փաշինյանի կառավարությունը պետք է թիրախավորեր Ադրբեջանի պետական մասնակցություն ունեցող ընկերություններին, օրինակ, SOFAZ, SOCAR, Azerenerji և այլն, փորձելով պատճառել ֆինանսական վնասներ։

Ավելին, գործող կառավարությունը նաև հրաժարվեց պատժամիջոցների հարցը բարձրացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, որին Հայաստանը անդամակցել է Քոչարյանի կառավարման տարիներին (2003 թվականին)՝ թելադրելով իր «խաղի կանոնները» թե՛ Թուրքայի, և թե՛ Ադրբեջանի նկատմամբ։

Գալիք արտահերթ ընտրություններից հետո նոր կառավարությունը պետք է ընդունի ագրեսիվ արտաքին քաղաքականություն, որտեղ թե’ պատժամիջոցները, և թե’ միջազգային հայցերը ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի պետք է ներառվեն հիմնական գործիքների շարքում։

Սարգիս Գրիգորյան
GPartners իրավաբանական ընկերություն

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր