Տեսանյութ.Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմինները. Արսեն Ղուկասյան
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ասաց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը և Աբովյանի դիահերձարանի գլխավոր բժիշկը ասում են, որ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, միայն խնդիրը անփույթ շարվածն է եղել:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ասաց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը և Աբովյանի դիահերձարանի գլխավոր բժիշկը ասում են, որ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, միայն խնդիրը անփույթ շարվածն է եղել:«Նստած Հ1 եմ նայում, ու մեկ էլ տեսնում եմ՝ ասում են, որ էդ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, խնդիրը միայն եղել է անփույթ շարված վիճակը: Ես երեկ ձեզ զգուշացրել էի, չէ, որ ավելի լավ է սսկվեք, վեր ընկնեք տեղներդ, գոնե ասեիք, հա թերացել ենք, մեղանչեիք: Երբ Աբովյանից իջանք Հերացու դիահերձարան, ես պարոն Բիշարյանին խորհուրդ տվեցի՝ սուս ու փուս դիմում գրի: Հիմա չեմ հերդորելու, պահանջելու եմ, դատի եմ տալու քո այս ասածի համար: Այսինքն դուրս է գալիս մենք սուտասա՞ն ենք, դուք էլ ճիշտ խոսողը՞: Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմինները»,- ասաց նա: