Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

03 հուն 2021 14:34

Ըստ Ալիևի՝ համաձայնագիրը պետք է ստորագրի անձամբ Փաշինյանը.Մոսկվա ժամանելուն պես 2պաշտոնյաները նոր են իմացել, որ տարածքներ հանձնելու շուրջ բանակցություններ են լինելու

Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը մանրամասներ է ներկայացրել երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների մասին, որին մասնակցել են ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը և ԱԳՆ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը:

«Ինչպես հայտնել են Փաշինյանի շրջապատից աղբյուրները, Նիկոլը իրեն հատուկ ոճով օգտագործել է իր երկու բարձրաստիճան պաշտոնյաներին։ Վախենալով ստորագրել կապիտուլյացիոն հերթական համաձայնագիրը՝ Փաշինյանը Մոսկվա մեկնածներին չի ասել, որ հանդիպմանը ներկա է լինելու Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողով։

Թե՛ Կարապետյանին, և՛ թե Ղևոնդյանին ասվել է, որ ռուսական կողմի հետ բանակցություններն Ադրբեջանի զորքերը հետ քաշելու և գերիներին հանձնելու մասին են։

Սակայն Մոսկվա ժամանելուն պես երկու պաշտոնյաներն իմացել են, որ Հայաստանի նոր տարածքներ հանձնելու շուրջ բանակցություններ են լինելու։

Նիկոլն այժմ կանգնած է երկընտրանքի առաջ. ստորագրելով հողերի հանձնման մասին փաստաթուղթը՝ նա դառնում է կրկնակի կապիտուլյանտ, բայց դրա դիմաց հույս ունի, որ Ալիևն ընտրություններից առաջ կվերադարձնի հայ գերիներին։ Կարճ ասած՝ Նիկոլի խնդիրը ընտրություններից առաջ գերիներին PR-ի հետ փոխանակելն է:

Մոսկվա եկածները նույնպես իրենց պահեցին որպես ազգի դավաճաններ և համաձայնեցին Փաշինյանի անունից ստորագրել փաստաթղթերը: Սակայն Ալիևը պնդել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրի անձամբ Փաշինյանը։

Ալիևը հասկանում է, որ 20 օր անց Փաշինյանի խամաճիկների ստորագրած փաստաթղթերը ոչ մի լեգիտիմություն չեն ունենա։ Այդ պատճառով երեկ Մոսկվայում ոչինչ չի ստորագրվել։ Փաշինյանն օգտագործում է անգամ իր շրջապատին և ընտրում է մարդկանց, ովքեր կապված են ստի, ստորության և դավաճանություն հետ:

Այսպես, Կարապետյանը հայտնի է նրանով, որ դատարանում ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ։ Իսկ Ղևոնդյանը հրաժարվեց ստորագրել նախարար Այվազյանի և նրա տեղակալների համատեղ հայտարարությունը ՝ ընդդեմ երկրորդ կապիտուլյացիոն պայմանագրի»,- գրել է նա։

Աղբյուրը՝ yerevan.today

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր