Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

04 հուն 2021 10:17

ԱԳ փոխնախարարները մերժել են կառավարության առաջարկը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ պաշտոնապես չհաստատեցին ԱԳ փոխնախարարների հրաժարականի  լուրը, սակայն ԱԺ հանձնաժողովներում երեկ պետք է 2020-ի բյուջեի՝ ԱԳՆ-ի ֆինանսական հաշվետվությունը քննարկվեր, մինչդեռ նիստը չկայացավ, քանի որ ԱԳՆ-ից նշված ժամին որևէ մեկը չներկայացավ։ Սովորաբար այդ քննարկումներին կա՛մ նախարարն է մասնակցում, կա՛մ փոխնախարարներից մեկը, և այս փաստը ևս վկայում է, որ  փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը դիմումներ են գրել:


Ի դեպ, տեղեկություններ կան, որ կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին՝ հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկել կառավարության և ԱԺ երեկվա նիստերին, սակայն մերժում են ստացել: Մայիսի 31-ին, հիշեցնենք, ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանն էր ազատվել: Ասացին՝ Ավետ Ադոնցն էլ «իրերն արդեն հավաքել է»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր