Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 հուն 2021 13:18

Ինձ շատ է մտահոգում այդ միջանցք բառը, որովհետև ես գիտեմ ինչ է Ադրբեջանը հասկանում միջանցքի տակ, ես գիտեմ ինչ է Թուրքիան պատկերացնում միջանցքի տակ

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ագարակցիների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, նշեց, որ դաշինքը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, բայց անթույլատրելի է համարում «Մեղրիի միջանցքի» տրամադրումը։
«Նորմալ չէ, որ ասենք մենք դեմ ենք, որ երկաթուղին աշխատի, մենք դեմ ենք, որ ճանապարհները աշխատեն, իհարկե կողմ ենք, բայց ինձ շատ է մտահոգում այդ միջանցք բառը, որովհետև ես գիտեմ ինչ է Ադրբեջանը հասկանում միջանցքի տակ, ես գիտեմ  ինչ է Թուրքիան պատկերացնում միջանցքի տակ։ Եվ եթե միջանցքի մասին խոսում են միակողմանի` միայն Հայաստանի տարածքով, այլ ոչ թե ընդհանարապես մեկը մյուսի համար միջանցքներ բացեն, սա այն ահազանգն է, որտեղ պետք ստոպ անենք, հասկանանք` ինչ նկատի ունենք միջանցք ասելով։ Իրենց պատկերացմամբ՝ սա նշանակելու է ՀՀ սուվերենության որոշակի սահմանափակում, այդ միջանցքի վրա իրենց ազդեցության ինչ-որ լծակների ֆիքսում` սա անթույլատրելի է։ Հետևաբար, մենք ասում ենք` այո, մենք կողմ ենք, որ ճանապարհները բացվեն և այդ ճանապարհների բաց լինելուց օգտվելու են բոլորը, ժամանակից  աշխարհում բլոկադաները լավ երևույթ չեն, բայց սրանից ոչ ավելի, որովհետև ավելը պրոբլեմային է։ Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար նպատակներն ուրիշ են` սկզբում միջանցք, հետո՝ ավելին, և արդյունքում կստեղծվի անվտանգության լրջագույն խնդիր տարածաշրջանի բնակիչների համար»,- նշեց  Քոչարյանը։
Քոչարյանը հավաքվածների  ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ իրեն անընդհատ մեղադրում են Մեղրին հանձնելու մեջ։
«Շատերդ եք մտածում`,սա այն Քոչարյանը չէ, որ 15 տարի է Մեղրին հանձնում է, տենց էլ չհանձնեց», երևի կա այդպիսի հակաքարոզչությամբ մարդկանց ուղեղներում սրսկված մի թեզ։ Մի հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողներն այս իշխանություններն են։ Այս իշխանությունները հենց առաջին օրից սկսել են հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը, և արդյունքում մենք ունեցանք մեծ տարածքային կորուստներ։ Այսօր ինձ մեղադրողները քննարկում են «Մեղրիի միջանցքը»։ Իրականությունը սա է»,–ասաց նա։


Քոչարյանի խոսքով` «Հայաստան» դաշինքն ունի փորձ, գիտելիքներ, որոնք բավարար կլինեն Հայաստանում իրավիճակը փոխելու համար։


«Ձեզանից ակնկալում ենք, որ կմասնակցեք  ընտրություններին և կքվեարկել 24 համարին։ 24 թիվը խորհրդանշական է ՝մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատել», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։


Խոսելով Ագարակում տիրող իրավիճակի մասին ՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ կայուն ոռոգման համակարգ ունենալու դեպքում գյուղատնտեսական արտադրանքի շեշտակի աճ կարող է լինել։ Նրա խոսքով` տուրիզմի զարգացման շեշտակի աճի հնարավորություն ևս կա։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր