ՄԻՊ-ը պահանջում է բացառել խտրական և պիտակավորող խոսույթը նախընտրական քարոզարշավում          Իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել, 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք       2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ    

02 ապր 2021 10:29

ՌԴ-ն դեմ է Մեղրիի տարածքով երկաթուղու կառուցմանը, իսկ Թուրքիայի համար Մեղրիով ճանապարհը ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակություն ունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած բոլորը խոսում են կոմունիկացիաների բացվելու, ճանապարհների ապաշրջափակման մասին, սակայն որևէ իրական տեղաշարժ այս ուղղությամբ չկա: Պատճառներից մեկն էլ Ռուսաստանի դիրքորոշումն է:

Ըստ մեր աղբյուրների՝ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէ Մեղրիի միջանցքի բացման հեռանկարով, և ռուսական կողմը պնդում է, որ առաջին հերթին վերաբացվի Ղազախ-Իջևան ավտոճանապարհը, կառուցվի երկաթուղի, որը Ադրբեջանը Թուրքիային կկապի ոչ թե Մեղիի տարածքով, այլ Հայաստանի ներքին երկաթուղային համակարգով: Այսինքն՝ ռուսներն ուզում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեն Հարավկովկասյան երկաթուղիով, որի կոնցեսիոն շահագործողը ռուսական կողմն է:

Բայց Թուրքիայի համար Մեղրիով ճանապարհը ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և այդ պատճառով Թուրքիան ու Ադրբեջանը պնդում են Մեղրիի ճանապարհի ապաշրջափակումը, իսկ ռուսական կողմը դիմադրում է»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր