Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

29 մայիս 2021 14:20

Ճանապահների բացվելը, թե՛ փակվելը պարունակում է ռիսկեր, բայց պետք է բացվեն, որ մեր կյանքը որակապես փոխվի

Մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված հարցեր. Շատ է խոսվում Մեղրիի մասին, որի փոխանակման թեման ՀՀ-ում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Ավանի գրասենյակում ակտիվի հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատարը։ փաշինյանը՝ խոսելով ՀՀ տնտեսության զարգացման մասին, հայտնեց, որ ՀՀ արդյուաբերականացումը իր ընկալմամբ խորապես կապված է կոմունիկացիաների բացման հետ.


Փաշինյանն ասում է՝ կոմունիկացիաների բացման թեմայով ժողովրդին ուզում են շատ վախեցնել.


«Ինչ որ միջանցնքերի մասին են խոսում. Ճիշտը որ ասեմ՝ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունն այդ թեմայով բավականին տարօրինակ են, որովհետև մենք ընդունել ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ կա կետ կոմունիկացիաների բացման վերաբերյալ։


Հունվարի 11-ի մոսկովյան հայտարարության մեջ՝ մենք, ըստ էության, մեկնաբանել ենք, թե ոնց պետք է իրագործենք նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կոմունիկացիաների բացման կետերը։ Կտեսնեք, որ այդ փաստաթղթում ընդհանրապես միջանցք գոյություն չունի՝ խոսքը կոմունիկացիաների բացման մասին է»։
Ճանապարհները պետք է բացվեն, որ որակապես մեր կյանքը փոխվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Երկաթուղին պետք է աշխատի, որ մենք թե՛ Իրան գնանք, թե՛ Ռուսաստան։ Մենք ունենք 21-րդ դարի նավթը՝ պղինձը։ Մենք պետք է դա իրագործենք։ Մենք վախենում ենք միջանցքից, բայց պետք է վախենալ նույն տեղում կանգնած մնալուց։ Երբ բոլորը շարժվում են առաջ, իսկ դու կագնած մնում ես տեղում, դա է ամենավախենալուն», - ասել է Փաշինայնը։


Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ թե՛ ճանապահների բացվելը, թե՛ փակվելը պարունակում է ռիսկեր, բայց պետք է կարողանալ աշխատել դրանց հետ։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր