Տեսանյութ. Ես ամաչում եմ Հայաստանը երբևէ կառավարած ու կառավարող լիդերների բառամթերքից
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն և հանրության հետ խոսելիս ներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը: «Որպես ՀՀ քաղաքացի ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործած բառամթերքի համար: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ, որ Հայաստանը երբևէ կառավարած և Հայաստանը կառավարող քաղաքական լիդերների կողմից նրանց միջև այսպիսի տոնայնության շեշտադրումներով, վիրավորանքներով այսպիսի տրամադրվածությամբ քարոզարշավ է ընթանում: Մենք պետք է իսկապես սթափվենք այդպիսի տրամադրվածությամբ լսելու այդ մարդկանց, որովհետև այդ մարդկանց քարոզչությունը ինձ բերել է մի համոզման, որ դժբախտաբար,այդ մարդիկ կորցրել են բանականության և բարոյականության թույլատրելի կամ հատելի սահմանը,-ասաց Նորայր Նորիկյանը, հավելելով, որ շատ լավ հասկանալի է, որ նախորդ իշխանությունների, հատկապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անփառունակ գործունեության հետևանքով է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում