Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը          Ադրբեջանցի մի օգտատիրոջ արձագանքը ՝Ադրբեջանի ոչ մի քաղաքացու Զանգեզուրը չի հետաքրքրում, ժողովուրդը սովից մեռնում է, հացի կարոտ ժողովրդին կոմունիկացիաների դարդը չի կարող հուզել       Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են.Պարսից ծոցից դեպի Սև ծով՝ շրջանցելով Հայաստանը. Իրանը մտափոխվե՞լ է    

10 հուն 2021 13:55

Լոբոդայի նախկին պրոդյուսերն ակնարկնել է, որ Ֆիլիպ Կիրկորովը համասեռամոլ է

«Муз-Тв»-ի մրցանակաբաշխությունից հետո շոու-բիզնեսն այլեւս նախկինը չի լինի։ Վերջին շաբաթվա ընթացքում արտիստները խոսում են այն մասին, թե որ աստղերն են մրցանակ ստանում, ով պետք է արժանանար «Լավագույն երգիչ» մրցանակին, արդյոք նորմալ է, որ Դանյա Միլոխինը զգեստ է կրել։ Իսկ երեկ նոր սկանդալ է սկսվել Նատելա Կրապիվինայի եւ Ֆիլիպ Կիրկորովի միջեւ։


Կրապիվինան կտրուկ է արտահայտվել այն մասին, թե ինչպես են Դավիթ Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել կարմիր գորգին՝ նշելով, որ նրան ու ռեփերին Կովկասում կմասնատեին «խորովածի համար»։ Կիրկորովը չի լռել եւ պատասխանել է Կրապիվիային՝ նրան հոմոֆոբ անվանելով։ Դրանից անմիջապես հետո Կրապիվինան հայտնել է, որ ավարտում է աշխատանքը Սվետլանա Լոբոդայի հետ, որի պրոդյուսերն էր։


Նատելան որոշել է պատասխանել ռուսական բեմի արքային։ Նա խոստովանել է, որ խորովածի մասին իր մեկնաբանությունը չափազանց կտրուկ էր։ Սակայն կարծում է, որ Կիրկորովն ուժեր է ծախսում այնպիսինների վրա, ինչպիսն Դավան է, որը հանուն ճանաչման պատրաստ է ամեն ինչի։ Ընդ որում, նա աջակցում է ԼԳԲՏ-ին, ինչը խորհորդ է տալիս նաեւ Կիրկորովին։


«Դուք առավելագույն ջանք եք գործադրել՝ աղավաղելու համար իմ մեկնաբանության էությունը, ինձ որպես հոմոֆոբ, անհանդուրժող ու կոպիտ մարդու ներկայացնելու համար։ Ես իմ կենսակերպով ամեն օր ապացուցում եմ իմ հանդուժողականությունը, իսկ դուք միայն խաղում եք։ Դուք քամինգ-աութ չենք անում եւ ուշադրություն չեք հրավիրում ձեր երկրում ԼԳԲՏ խնդիրների։ Դուք պարզապես շահարկում եք արդիական թեման, ինչով նվաստացնում եք հանրության ներկայացուցիչներին»,- հայտարարել է Կրապիվինան։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր