Ընտրակաշառքի գործով ձերբակալված է պատգամավորի թեկնածու Արամայիս Սրապիոնյանը, ևս յոթ անձ ունի կասկածյալի կարգավիճակ

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ձերբակալված անձանցից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է։ Փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեց տեղեկությունն առ այն, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձանցից մեկը, որը դեռևս արգելանքի տակ է գտնվում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է։ Փաստաբանն այս պահին զերծ մնաց մանրամասներ հայտնելուց, քանի որ դեռևս ներգրավված չէ քրեական գործով՝ որպես պաշտպան։
Քրեական գործով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։ ՀՔԾ-ից հայտնել են, որ քրեական գործն ստացել են ու վարույթ ընդունել, իսկ այլ մանրամասներ այս պահին հայտնելուց զերծ մնացին՝ նշելով, որ մանրամասներ կհայտնեն առաջիկայում։