10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

11 հուն 2021 13:40

Աշոտյանը վստահեցնում է, եթե իրենք ունեն նման ապացույցներ, ապա ՌԴ-ն «տոննաներով կոմպրոմատ» ունի հակառուսական գործունեության մասին

Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի տոտալ պարտությունը. Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ Փոխնախագահը։ Արմեն Աշոտյանը կարևորեց, որ իրական ընդդիմադիր դաշտում որևէ բևեռ չտարվի անհատական խաղով, օրինակը բերեց ֆուտբոլային լեզվով՝ նշելով, որ գոլեր են պետք։


«Մեզ պետք են գոլեր և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,- ասաց Աշոտյանը։


Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Աշոտյանը համեմատեց վթարված կոյուղու հետ, որի ջրերը թափվում են հանրապետությունով մեկ։


«Գարշահոտ, ճղճիմ, բուրավետ ջրերը, խափանված կոյուղին շարունակելու է խաթարել ՀՀ քաղաքացիների կյանքն ու քաղաքական օրակարգը։ Մեզ պետք է բրիգադ, որն արագ կգա հունիսի 21-ից հետո կվերանորոգի կոյուղին, որ այլևս Հայաստանով մեկ այդ գարշահոտը չտարածվի»։


Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայտնի ձայնագրությանը, որը հրապարակել էր Սերժ Սարգսյանը։ Նշեց, որ ոչ բոլորն են հասկացել բովանդակությունը, սակայն այն ամբողջովին ծառայեց նպատակին, այն էր ապացուցել մի քանի կարևոր դրույթ.


«Ձայնագրությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ստացել է շատ լավ բանակցային ժառանգությունը, ըստ որի կապիտուլյանտն է խոստովանում, որ Պուտինը և այլոք իրեն ասել են, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Երկրորդը՝ տգետ և տհաս վիժվածքը դիտավորյալ տապալել է բանակցային ժառանգությունը, դրանով է բերել պատերազմը Հայաստանի և Արցախի գլխին։ Այս իրավիճակում մարդկանց դնել չորքոտանի երկարականջավորների տեղ՝ անբարոյականություն է և դրանով է զբաղված այս իշխանությունը»։


Աշոտյանը հավելեց, որ ըստ ձայնագրության ապացուցվել է, որ Փաշինյանը չի դադարել լինել ռազմավարական դաշնակից՝ ՌԴ-ի դեմ աշխատող գործիչ։ Աշոտյանը վստահեցնում է, եթե իրենք ունեն նման ապացույցներ, ապա ՌԴ-ն «տոննաներով կոմպրոմատ» ունի հակառուսական գործունեության մասին։


Դաշինիքի ներկայացուցիչը նաև նշեց, որ իրեն «գժի» տեղ դրած մարդը ներկայացրել է Հայաստանն՝ աշխարհին, որն իրեն լուրջ չի ընդունել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր