Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին          ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը       Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել    

12 հուն 2021 12:04

Բավ է, մի խոսե՛ք այլևս, մեր համբերությունն էլ չափ ունի, հեռու մնացեք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց

Տեր Առաքել քահան Ամիրյանը գրում է. 


«Փաշինյա՛ն, երբ 44 օր մի ողջ ժողովրդի խաբում էիք հաղթանակի պատրանքով, հայ հոգևորականը զոհվում էր մարտադաշտում։ Երբ Ձեր իշխանավորները կռվի ժամանակ  հանգրվանում էին Ստեփանակերտի էլիտար հյուրանոցներում (ի դեպ պետության միջոցներով), հայ հոգևորականները՝ (այդ թվում նաև՝ բարձրաստիճան) մի ձեռքին խաչ, մյուս ձեռքին զենք, կռվում էին հայ զինվորի հետ կողք կողքի։


Երբ Ձեր աշխատասենյակում նստած  ամեն օր մտածում էիք, թե ինչ նոր բան հորինեք ժողովրդին շեղելու իրականությունից, հայ հոգևորականը՝ Վեհափառի գլխավորությամբ զօր ու գիշեր անթաքույց աղոթք էր անում։ Երբ ստորագրում էիք պարտության  և Արցախի 75 տոկոսի կորստյան սև թուղթը, Վեհափառ հայրապետը խնդրանքով դիմում էր միջազգային հեղինակավոր մարդկանց ու կազմակերպություններին՝ գոնե պահպանելու հայոց սրբավայրերը։


Երբ նոյեմբերի 10-ից սկսած օրեր շարունակ երկյուղից թաքստոց էիք մտել, հայ հոգևորականը, արցունքն աչքերին, հողին էր հանձնում նահատակ զինվորներին (դեպքեր են եղել,  որ մեկ հոգևորականը մեկ օրում 5-6  զինվոր է հուղարկավորել) ու մխիթարում նրանց ողբացող մայրերին։ Երբ Հիմնադրամի գումարները մսխվում էին անհայտ ուղղություններով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,  իր աշխարհասփյուռ հոգևորականների և հավատավոր հոտի ջանքերով հոգում էր և այսօր էլ շարունակում է  հոգալ պատերազմից տուժած իր զավակների հոգսերը։ Դուք ի՞նչ եք անում, որ փարիսեցուն հատուկ հռետորաբանությամբ էդպես հոխորտում եք։


Գերյալ մեր զավակների՞ն եք տուն բերել, ռազմի դաշտում ընկած մեր զինվորների աճյուննե՞րն եք 8 ամիս անց գտել, թե՞ հիվադանոցի նկուղի հատակին նետված հերոսների անթաղ մարմիններն եք պատշաճ վերաբերմունքի արժանացրել։ Բավ է, մի խոսե՛ք այլևս, մեր համբերությունն էլ չափ ունի։


Հեռու մնացե՛ք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը մեր Սրբության Սրբոցից։ Պատմության քառուղիներում շատ հզոր անձեր ու տերություններ են փորձել քանդել մեր Աստվածակառույց Սուրբ Եկեղեցին և ծունկի բերել հայ հոգևորականին, չեն կարողացել։


Դո՛ւք էլ չեք կարող...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր