Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

12 հուն 2021 14:47

Գնդապետի կոչը ՝ մի արեք, բոլոր ներքաղաքական գործընթացները ազդեցություն են ունենում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։ Կութ համայնքում լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրեց, որ բանակը ապաքաղաքական կառույց է։

«Այսօր մեր բանակը իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Գնդապետի խոսքով՝ կամա, թե ակամա բոլոր ներքաղաքական գործընթացները ազդեցություն են ունենում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։ 

«Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելով, ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- եզրափակեց Պետրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր