Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 հուն 2021 15:02

Վստա՞հ է, արդյոք.Փաշինյանը հունիսի 21-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ` իրենց հաղթանակը տոնելու

ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանը բոլորին ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 21-ին, հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Այո՛, Հայաստանից պետք է հեռացվի կեղեքող էլիտան։ Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք, թե ով է «ժեխը»։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` արձանագրելու ոչ բռնի պողպատյա հեղափոխության, ՀՀ քաղաքացու հաղթանակը»,–ասաց Փաշինյանը։

«Նրանք, ովքեր ժողովրդի կամքի վրա ընտրակաշառքով ապօրինի ազդեցություն են ուզում ունենալ, հայտնվելու են ճաղերի հետևում: Այս մարդկանց գործողություններին ընտրությունների հենց հաջորդ օրվանից կտրվի քաղաքական գնահատական, և այդ քաղաքական գնահատականի ձայնը դուք կլսեք: Այդ պաշտոնյաները չեն մնալու իրենց տեղերում, ովքեր կփորձեն ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա ներգործություն ունենալ, նրանք չեն մնալու իրենց պաշտոններում, զանգվածային ազատումներ են լինելու բոլոր այդպիսի աշխատողների»,-ասաց Փաշինյանը և հորդորեց քաղաքացիներին ընտրություններին ձայն տալ ՔՊ-ին, որպեսզի թավշե մանդատը փոխարինեն պողպատե մանդատով և Հայաստանում հաստատեն օրենքի և իրավունքի դիկտատուրա.

«Նրանք մեզ, ձեզ անվանում են՝ ժեխ, մենք պետք է գնանք ընտրատեղամաս և ընտրությունների արդյունքներով ցույց տանք՝ ո՞վ է ժեխը, պետք է բոլորին ժեխերին ցույց տանք իրենց տեղը Հայաստանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այսօր բարձրագույն իշխանություն ժողովուրդն է և ընտրություններից հետո էլ պետք է մնա ժողովուրդը.

«Գնացե՛ք և քվեարկե՛ք ինքներդ ձեր օգտին, ձեր ապագայի օգտին։ Դուք կկատարեք ճիշտ ընտրություն և հաջորդ օրը կարձանագրեք, որ դուք հաղթել եք, հաղթել է ոչ բռնի, բայց՝ պողպատյա հեղափոխությունը: Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու «պողպատյա» հեղափոխության ու ՀՀ քաղաքացու հաղթանակը», - ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր